Basic information
Number
ՆՀ-1176-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (19.09.2002-11.02.2006)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.906
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
09.09.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.09.2002
Effective date
19.09.2002
Interrupt date
11.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարության կազմում ստեղծել Հայաստանի Հանրապետության  գլխավոր ռազմական տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության  գլխավոր ռազմական տեսչության հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարության համակարգի զորքերի, զորախմբերի, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորքերի տեսչական ստուգումներ կատարելը.

բ) Հայաստանի Հանրապետության  գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատանքային ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության  Նախագահը.

գ) Հայաստանի Հանրապետության  գլխավոր ռազմական տեսչության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության  Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարին` 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության  Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության  գլխավոր ռազմական տեսչության կանոնադրության և կառուցվածքի նախագծերը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. սեպտեմբերի 9
Երևան
ՆՀ-1176-Ն