ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գործակալություն՝ պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) գործող գրասենյակ.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ կետերով.
«19.1) անձը նույնականացնող տվյալներ՝ ֆիզիկական անձի համար՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, հաշվառման կամ բնակության վայրի հասցե, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անուն, ազգանուն, պետական հաշվառման համար, հաշվառման վայրի հասցե, իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանում, գրանցման համար, գտնվելու վայրի հասցե.
19.2) կապի միջոցներ՝ էլեկտրոնային փոստի հասցե, փոստային կապի և հաղորդակցության ապահովման այլ տվյալներ.».
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով.
«22.1) դիվանագիտական ծառայության մարմին՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ), որոնք կատարում են գործակալության սպասարկման գրասենյակի որոշակի գործառույթներ.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրառման բովանդակությունը և այն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ Նախարար)։»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավահաջորդը:».
2) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած» բառերը փոխարինել «գործակալության» բառով.
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց գործառույթները, դրանց իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դիվանագիտական ծառայության մարմիններն ընդունում են գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք են տալիս դրանց, որոնց կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 11-րդ հոդվածի 3-րդ մասից, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 17-րդ հոդվածի 11-րդ մասից, 20-րդ հոդվածի 22-րդ մասից, 22-րդ հոդվածի 3-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասից, 26-րդ հոդվածի 18-րդ մասից, 59-րդ հոդվածի 6-րդ մասից, 66.1-ին հոդվածի 1-ին մասից և 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 4.2-րդ մասից, 17-րդ հոդվածի 3-րդ մասից, 17-րդ հոդվածի 10-րդ մասից, 26-րդ հոդվածի 28-րդ մասից, 42-րդ հոդվածի 1-ին մասից հանել «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող» բառերը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:
Հոդված 7. Օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասից, 62-րդ հոդվածի 2-րդ մասից, 63-րդ հոդվածի 1-ին մասից, 65-րդ հոդվածի 2-րդ մասից և 65-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «արդարադատության» բառը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետից հանել «, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն» բառերը.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն: Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա վերջինիս վերաբերյալ գրառվում են հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն.».
3) 9-րդ կետի «տեսակ(ներ)ը» բառը փոխարինել «հիմնական՝ առաջնային տեսակը» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.2-րդ հոդվածով.
«Հոդված 25.2. | Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները |
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են՝
1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարին, ամիսը, օրը.
4) գտնվելու վայրի հասցեն.
5) կապի միջոցները.
6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).
7) տեղեկություններ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները): Սույն կետով սահմանված տեղեկությունները գրառվում են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար.
8) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին.
9) հարկ վճարողի հաշվառման համարը (օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման դեպքում):
2. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 1-ին մասի 7-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:»:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 9-րդ կետի «տեսակ(ներ)ը» բառը փոխարինել «՝ առաջնային տեսակը» բառերով.
2) 6-րդ մասը «հիմնարկի» բառից հետո լրացնել «անվանումը և» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 28-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «ոչ առևտրային կազմակերպությունների և» բառերով, «սահմանված» բառից հետո՝ «այլ» բառով:
Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածով ամրագրված տեղեկություններ» բառերը:
Հոդված 15. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել և մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրն այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան:»:
Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հայտարարագրի ստուգման արդյունքով (Դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերի միջոցով) դրա անարժանահավատության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերումը.»:
Հոդված 17. Օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «, Դատական դեպարտամենտի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
Հոդված 18. Օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:
3. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 19. Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.
«12.2) գրանցամատյանում գրառված լինելու դեպքում՝ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը, հաշվառման համարը.»:
Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-ին հոդվածով.
«Հոդված 63.1. | Առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը |
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի մասին քաղվածքը հայցվող օրվա դրությամբ ներառում է գրանցամատյանում գրառված հետևյալ տեղեկությունները.
1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
2) պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարին, ամիսը, օրը.
4) գտնվելու վայրի հասցեն.
5) կապի միջոցները.
6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).
7) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անձը նույնականացնող տվյալներ, կապի միջոցներ).
8) հաշվառումից հանվելու տարին, ամիսը, օրը.
9) տեղեկությունների հայցման տարին, ամիսը, օրը.
10) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը:»:
Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում են սույն օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական իրավական ակտերը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-9-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|