Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-5-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 06.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը «օտարման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 4.1-ին և 4.2-րդ մասերով սահմանված» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 4.6-րդ մասով սահմանված դեպքերում» բառերով.

2) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ներկայացվում է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքի միավորների բաժանման գրանցման դիմում, բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «Անշարժ գույքի հասցեավորումն» բառերից առաջ լրացնել «Բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածի 4.4-րդ և 4.5-րդ մասերով սահմանված դեպքերի,» բառերով.

2) «Անշարժ գույքի հասցեավորումն» բառերը փոխարինել «անշարժ գույքի հասցեավորումն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ավելի» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով և նույն մասը երկրորդ «պատկանող» բառից հետո՝ «անշարժ գույքի» բառերով.

2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «Բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով, «նոր» բառից հետո՝ «անշարժ գույքի» բառերով և նույն մասը «միավորի սեփականատիրոջ» բառերից առաջ՝ «անշարժ գույքի» բառերով.

3) 3-րդ մասի 1-ին կետը «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով, «նոր» բառից հետո՝ «անշարժ գույքի» բառերով, «իրականացվում է բաժանվող» բառերից հետո՝ «անշարժ գույքի» բառերով.

4) 3-րդ մասի 3-րդ կետը «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով, նույն կետի «պայմանագրի (համաձայնագրի) հիման վրա» բառերից հետո «գույքի» բառը փոխարինել «անշարժ գույքի միավորի» բառերով և նույն կետը «դատական ակտի հիման վրա» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով.

5) 4-րդ մասը «եթե» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերով, «հաստատված» բառից հետո՝ «անշարժ գույքի» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.6-րդ մասերով.

«4.1. Անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի իրավատերերը կարող են միավորել այդ անշարժ գույքի միավորը սույն օրենքով սահմանված կարգով իրենց անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի միավորի հետ, առանց նախօրոք այդ անշարժ գույքի միավորի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր իրենց անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունը:

4.2. Հողամասերի ընդլայնման նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերում օտարվող և ընդլայնվող հողամասերը գրանցվում են որպես մեկ ընդհանուր անշարժ գույքի միավոր, առանց նախօրոք օտարվող հողամասի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր ձեռք բերողների անվամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման:

4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերից ծագող անշարժ գույքերի միավորման իրավունքի պետական գրանցման դիմումում պետք է նշվի այն անշարժ գույքի միավորի հասցեն կամ դրա ծածկագիրը, որի նկատմամբ որպես անշարժ գույքի մեկ միավոր պետք է կատարվի իրավունքի պետական գրանցում:

4.4. Եթե սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է սեփականության իրավունքով իրավատիրոջ անվամբ գրանցված անշարժ գույքի միավորի հասցեով, բացառությամբ եթե միավորվող անշարժ գույքի միավորները, Կառավարության սահմանած հասցեավորման կարգի պահանջներին համապատասխան, արդեն իսկ գրանցված են առանձին հասցեներով:

4.5. Եթե սույն հոդվածի 4.2-րդ մասով սահմանված դեպքերում չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է ընդլայնվող անշարժ գույքի միավորի հասցեով:

4.6. Եթե ներկայացված իրավահաստատող փաստաթղթերով հնարավոր է հստակ ճշտել գրանցվող հողամասի բոլոր շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները, ապա սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում հողամասի հատակագիծ չի պահանջվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ մասը «պարբերություններով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից համընդհանուր ծանոթացման համար կարող է տրամադրվել անվճար տեղեկատվություն, որի ցանկը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-4-րդ հոդվածներից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, իսկ 5-րդ և 6-րդ հոդվածներից բխող՝ համընդհանուր ծանոթացման համար անվճար տրամադրվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաև դրանց տրամադրման ժամկետները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 3

Երևան

ՀՕ-5-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան