ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «, պետական վերահսկողության»ուղղ., բառերը փոխարինել «, պետական վերահսկողության, պետական պահպանության»ուղղ. բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդուղղ. կետով.
«5)ուղղ. Պետական պահպանության ծառայությունը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
2. Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծել Պետական պահպանության ծառայություն:
3. Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը և ծառայողների և աշխատողների քանակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:
5. Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոններում նշանակումներն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության գրասենյակի մյուս աշխատակիցները վերանշանակվում են Պետական պահպանության ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարազոր (գրավոր համաձայնության դեպքում՝ նաև ցածր) պաշտոնների կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով թողնվում են կադրերի տրամադրության տակ՝ Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-611-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: