Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-616-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասն ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդուղղ. կետով.

«8)ուղղ. պետական պահպանության ծառայությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդուղղ. մասով.

«3.2.ուղղ. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-10-րդ և 12-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-616-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան