ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «հետախուզական,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «Հետախուզական,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով.
2) 4-րդ մասի «ա» և «բ» կետերը «հետախուզական,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական գաղտնիք կազմող՝ Արտաքին հետախուզության ծառայությանը և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն գաղտնազերծման նույնիսկ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման առավելագույն թույլատրելի ժամկետը լրանալու դեպքում։»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-609-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|