Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-570-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունն իրականացվում է հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով կամ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող պետական աջակցության այլ ձևերով:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության այլ ձևերի տրամադրման կարգերը:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «երկու» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «2022 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից հինգ տարի ժամկետով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. 2019 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-570-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: