Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-562-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» 2021 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-391-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի հինգ տոկոսի սահմաններում վերաբաշխել սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից գործող հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-562-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: