ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ
(վերնագիրը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքով հաստատվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Սույն հոդվածում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0602 10 100 0, 0701 10 000 0, 0713 10 100 0, 0713 33 100 0, 1001 91 100 0, 1001 91 200 0, 1003 10 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 0105, 07 14 90 900, 1404 90 000 8, 2710 19 210, 2710 19 980 0 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:
Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2517102000, 2518200000, 2529100000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Սույն պարբերությունը կիրառվում է նաև պետական մարմինների նկատմամբ՝ անկախ վերջիններիս՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից:
Ծածկագիրը՝ ըստ |
Ապրանքի համառոտ անվանումը |
0105 |
Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր |
0101 21 000 0 |
Տոհմային կենդանի ձիեր |
0102 21 |
Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ |
0103 10 000 0 |
Տոհմային կենդանի խոզեր |
0104 10 100 0 |
Տոհմային կենդանի ոչխարներ |
0104 20 100 0 |
Տոհմային կենդանի այծեր |
0106 14 10 |
Տոհմային կենդանի ճագարներ |
0106 41 000 |
Մեղուներ |
010649000 |
Միջատներ` գիտահետազոտական նպատակների համար |
0106 90 00 90 |
Այլ միջատներ |
0407191100 |
Հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր՝ ինկուբացիայի համար |
0601 10 900 0 |
Այլ կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, հիմնարմատներ |
0602 10 100 0 |
Խաղողի կտրոններ |
0602 20 |
Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր և թփուտներ |
0602 90 300 0 |
Բանջարեղենի մշակաբույսեր, մորու և ելակի բույսեր |
0701 10 000 0 |
Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած |
0713 10 100 0 |
Ոլոռ` ցանքի համար |
0713 33 100 0 |
Լոբի` ցանքի համար |
071490900 |
Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած |
1001 91 100 0 |
Սպելտա` ցանքի համար |
1001 91 200 0 |
Փափուկ ցորեն և մեսլին սերմացու |
1003 10 000 0 |
Գարու սերմացու |
1005 10 |
Եգիպտացորենի սերմացու |
12 |
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ |
1201 |
Սոյայի պտուղներ՝ կոտորակված կամ չկոտորակված |
1202 |
Գետնընկույզ` չտապակած և չմշակված որևէ այլ ձևով |
1206 00 |
Արևածաղկի սերմեր` կոտրատված կամ չկոտրատված |
1208 |
Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը |
1210 |
Գայլուկի կոներ՝ թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով, լուպուլին |
1211 |
Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած |
1212 |
Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված |
1404 90 000 8 |
Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար |
1701 14 |
Եղեգնաշաքար, այլ |
2305 00 000 0 |
Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված |
2307 00 |
Գինու նստվածք, գինեքար |
2401 |
Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
26 |
Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ |
2601 |
Երկաթի հանքաքար և խտանյութ |
2608 00 000 0 |
Ցինկի հանքաքարեր և խտահանքեր |
2611 00 000 0 |
Վոլֆրամի հանքաքար և խտանյութ |
2613 |
Մոլիբդենի հանքաքար և խտանյութ |
2616 |
Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր |
2619 00 |
Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ |
2710 12 310 0 |
Ավիացիոն բենզին |
2710 19 210 |
Ավիավառելիք |
2710 19 980 0 |
Ավիայուղ |
2711 21 000 0 |
Բնական գազ՝ գազային վիճակում |
2716 00 000 0 |
Էլեկտրաէներգիա |
2833210000 |
Մագնեզիումի սուլֆատ |
2833250000 |
Պղնձի սուլֆատ |
2834210000 |
Կալիումի նիտրատ |
2837 |
Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ |
2902 30 000 0 |
Տոլուոլ՝ այլ նպատակների համար |
2903150000 |
Էթիլենդիքլորիդ |
3002 |
Մարդկային արյուն, կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար, վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման նյութեր |
31 |
Պարարտանյութեր |
3207100000 |
Պատրաստի գունանյութեր |
3808 91 |
Ինսեկտիցիդներ |
3808 92 |
Ֆունգիցիդներ |
3808 93 |
Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ |
3808 94 |
Ախտահանող միջոցներ |
3808 99 |
Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների ոչնչացման համար |
3812100000 |
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ |
3812209000 |
Կաուչուկի կամ պլաստմասսաների բաղադրյալ պլաստիկարարներ |
3812390000 |
Կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ |
3907 |
Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով |
3908 |
Պոլիամիդներ |
3912 |
Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները` սկզբնական ձևերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
4001 |
Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
4010 |
Փոխակրիչ ժապավեն, շարժափոկեր |
41 |
Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ |
4104 |
Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4105 |
Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4106 |
Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4107 |
Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից |
4112 00 000 |
Կաշի՝ երկտակումից հետո լրացուցիչ մշակված |
4113 |
Կաշի |
4114 |
Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի |
4115 |
Համակցված կաշի՝ բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր |
4403 |
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
4404 |
Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր՝ կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման անտառանյութ |
4406 |
Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար |
4801 00 000 |
Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով |
4901 |
Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով |
4904 00 000 0 |
Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված |
5103 |
Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը |
5104 00 000 0 |
Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից |
5108 |
Մանվածք՝ կենդանիների նուրբ մազից (ապարատային կամ սանդերքային մանումից)՝ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
5110 00 000 0 |
Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից)՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
5113 00 000 0 |
Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից |
520100 |
Բամբակի մանրաթել` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված |
5203 00 000 0 |
Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած |
5205 |
Բամբակե գործվածքներ |
5206 |
Բամբակե գործվածքներ |
5208 |
Բամբակե գործվածքներ |
5209 |
Բամբակե գործվածքներ |
5210 |
Բամբակե գործվածքներ |
5211 |
Բամբակե գործվածքներ |
53 |
Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից |
5401 |
Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ` |
5401109000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5401209000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5402 |
Սինթետիկ համալիր թելեր |
5404 |
Սինթետիկ առանձնաթելեր |
5407 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից |
5408 |
Գործվածքներ արհեստական համալիր թելերից |
5503 |
Սինթետիկ մանրաթելեր |
5508 |
Կարի թելեր քիմիական մանրաթելերից` մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ` |
5508109000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5508209000 |
մանրածախ վաճառքի համար բաժնեծրարածի |
5509 |
Մանվածք սինթետիկ մանրաթելից |
5512 |
Գործվածք սինթետիկ մանրաթելից > 85% |
5513 |
Գործվածք սինթետիկ մանրաթելից 85% |
5516 |
Գործվածք արհեստական մանրաթելից |
5601 |
Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած արտադրատեսակներ |
5603149000 |
Չգործված կտորեղեն |
5604 |
Ռետինե թելեր և կորդ |
5806200000 |
Նեղ գործվածքներ |
5903 |
Մանածագործական նյութեր |
60 |
Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ |
7007198009 |
Ապակի` անվտանգ, ներառյալ՝ ամրացված (թրծված) |
7010 90 100 |
Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ՝ ստերիլիզացման համար) |
7015 |
Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ՝ նշված ապակիների պատրաստման համար |
7019 |
Ապակե նրբաթել և դրա արտադրանք |
71 |
Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ |
7112 |
Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար |
7116 |
Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված) |
7208380000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7208390000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7209169000 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված |
7211 |
Հարթ գլանվածք` պողպատից կամ չլեգիրված պողպատից` լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի |
7212 |
Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից` 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով |
7219 |
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
7220 |
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ-ից պակաս լայնությամբ |
7225 |
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
7226200000 |
Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք |
7302 |
Արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղույսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ՝ նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար |
7308905900 |
Հենարաններ և դրանց հենասյուներ |
7309005100 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ավելի |
7309005900 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ 100 000 լիտրից ոչ ավելի |
7326 20 000 9 |
Արտադրատեսակներ մետաղալարերից` պատրաստված սև մետաղներից |
7503 00 |
Նիկելի թափոններ և ջարդոն |
7601 |
Ալյումին` չմշակված |
7602 00 |
Ալյումինի թափոններ և ջարդոն |
86 |
Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ |
8605 00 000 |
Ուղևորատար վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց, վագոններ՝ ուղեբեռային, փոստային և երկաթուղային կամ տրամվայի այլ հատուկ վագոններ, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից) |
8606 |
Վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար՝ ոչ ինքնագնաց |
8609 00 |
Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար |
8701 |
Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից |
8702 |
Ավտոմեքենաներ՝ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
8705 |
Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
8713 |
Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ՝ սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով |
88 |
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր |
9001 |
Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից՝ առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից |
9012 |
Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ |
9018 |
Սարքեր և հարմարանքներ՝ բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ կիրառվող (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար |
9020 00 000 0 |
Շնչառական այլ սարքավորումներ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների |
9021 |
Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանտները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասերը, լսողական ապարատները և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը |
9022 |
Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար |
9027 |
Սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար |
9108-9112, 9114 |
Ժամացույցների մասեր և մեխանիզմներ |
9301 |
Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերների, ատրճանակների և 9307 ապրանքային դիրքի զենքերի |
9406 |
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ |
9305 | 9301-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասեր և պարագաներ, բացառությամբ 9302-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասերի և պարագաների |
9306 | Ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և նույնանման միջոցներ՝ մարտական գործողություններ վարելու համար, և դրանց մասերը, փամփուշտներ, այլ զինամթերք, արկեր և դրանց մասերը, ներառյալ՝ մանրագնդակները և փամփուշտների համար նախատեսված խցկանները |
9606210000 |
Կոճակներ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի |
96071100000 |
Կայծակ-ճարմանդներ |
9607190000 |
Կայծակ-ճարմանդներ |
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 11.05.04 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 13.06.06 ՀՕ-130-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-301-Ն, խմբ., լրաց. 29.04.08 ՀՕ-42-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-174-Ն, 18.11.09 ՀՕ-205-Ն, լրաց. 11.05.11 ՀՕ-150-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-213-Ն, 06.12.11 ՀՕ-330-Ն, 20.03.13 ՀՕ-18-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-157-Ն, խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-192-Ն, 16.01.18 ՀՕ-94-Ն, լրաց., փոփ. 25.06.19 ՀՕ-76-Ն, 04.03.21 ՀՕ-85-Ն, լրաց., փոփ., խմբ. 07.12.22 ՀՕ-518-Ն)
(04.03.21 ՀՕ-85-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.12.22 ՀՕ-518-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 13.04.23 ՀՕ-147-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը, իսկ 1-ին հոդվածի 1-ին կետի փոփոխության մասով` Oրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունից բխող՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)
(13.04.23 ՀՕ-147-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|