Basic information
Number
N 640-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
24.10.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
30.10.2006
Effective date
25.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 640-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 523 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Վահե Խաչատրյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 523) 2006 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 523/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Վահե Խաչատրյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation