Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-518-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածում՝

1) երրորդ պարբերությունը «07 14 90 900,» թվից հետո լրացնել «1404 90 000 8,» թվով.

2) չորրորդ պարբերությունից հանել «8447 90 000 1,» թիվը և «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը.

3) ցանկում՝

ա. ԱՏԳ ԱԱ 1212 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«1404 90 000 8

Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար»,

բ. հանել ԱՏԳ ԱԱ 84 ծածկագրից մինչև ԱՏԳ ԱԱ 8545 ծածկագրով տողերը ներառյալ,

գ. ԱՏԳ ԱԱ 88 ծածկագրից մինչև ԱՏԳ ԱԱ 8804 00 000 0 ծածկագրով տողերը ներառյալ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր»,

դ. «940600» թիվը փոխարինել «9406» թվով:

 

Հոդված 2.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետովուղղ. սահմանված կարգավորումը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի ներմուծման մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-518-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: