Basic information
Number
N 608-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
10.10.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
26.10.2006
Effective date
11.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 608-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱՐՈ ԽՈՐԱՍԱՆՋՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 309 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 46 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Կարո Խորասանջյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 309) 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 309/1, 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 309/2 և 2006 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 309/3 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Կարո Խորասանջյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. հոկտեմբերի 26
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation