Basic information
Number
N 597-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
10.10.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
13.10.2006
Effective date
11.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 597-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱԶԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 210 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 46 արձանագրություն), քննարկելով ներկայացված բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

«Վազգեն Գասպարյան» արտարժույթի փոխանակման կետի կողմից (լիցենզիա թիվ 210) 2006 թվականի հուլիսի 24-ի թիվ 210/1 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտման համար «Վազգեն Գասպարյան» արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. հոկտեմբերի 13
Երևան