Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-470-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության, 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի, 35-րդ, 36-րդ, 46-րդ և 47-րդ հոդվածների, 58-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի, 3-րդ մասի առաջին և երրորդ նախադասությունների «ոստիկանություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «միգրացիոն ծառայություն» և «միգրացիայի հարցերով լիազոր մարմինը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով, բացառությամբ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և 46-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել։

 

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ազգային անվտանգության մարմինները.

4) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.

5) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).»։

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սահմանված կարգով տրամադրում է փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.»,

բ. 10-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) վերնագրի «հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «մարմինների» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «լիազոր մարմնին» բառերից հետո «և Ոստիկանությանը» բառերը հանել։

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի վերնագրում և նույն հոդվածի 1-ին մասում «գործերի նախարարության» և «գործերի նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «գործերով լիազոր մարմնի» և «գործերով լիազոր մարմինը» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 2-րդ մասի «հարցերի նախարարության» և «հարցերի նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարցերով լիազոր մարմնի» և «հարցերով լիազոր մարմինը» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը՝

1) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (բնակարանային ապահովության ծրագրեր, լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն և այլն).

3) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով:»։

 

Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագրում և նույն հոդվածի 1-ին մասում «և գիտության նախարարության» և «և գիտության նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարցերով լիազոր մարմնի» և «հարցերով լիազոր մարմինը» բառերով։

 

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի վերնագրում և հոդվածի տեքստում «նախարարության» և «նախարարությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարցերով լիազոր մարմնի» և «հարցերով լիազոր մարմինը» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասության «Սահմանապահ զորքերի, Ոստիկանության և Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 58-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմնի որոշման հիման վրա փախստականի նույնականացման քարտը փախստականին տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն։».

2) 2-րդ մասի չորրորդ նախադասության «, իսկ Ոստիկանությունը՝» բառերը փոխարինել «և» բառով։

 

Հոդված 14.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի՝ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորումների և սույն օրենքի 9-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվանից։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավասու սուբյեկտների կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտեր ընդունելը։

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի հիման վրա հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող Օրենքի դրույթների հիման վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-470-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան