Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-464-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-5.5-րդ կետերով.

«

5.2. տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

5.3. տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

5.4. տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

5.5. նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար

բազային տուրքի չափով

»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետում «ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերը փոխարինել «անցնելու» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասի հիման վրա վճարված պետական տուրքերը Օրենքի իմաստով համարվում են վճարված։

3. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրող իրավասու ստորաբաժանման լուծարումը Օրենքում «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների»։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-464-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան