ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «առևտրի լիցենզիան՝» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Ոստիկանություն` վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների և դրանք ձեռք բերող անձանց մասին.».
2) «է» կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «գ» կետի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
2) «դ» կետը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերից առաջ լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը և» բառերով։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-466-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|