ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) լիազոր մարմին՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։»։
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ոստիկանության մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «լիազոր մարմին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
2) 15.1-ին մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.
3) 17-րդ մասի «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ մասով.
«18. Սույն օրենքով սահմանված անձնագրից բացի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր։ Սույն մասով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով։
Հոդված 5. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից տասն օր հետո։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-468-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: