Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 02.06.2017
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 7

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերի զարգացման ժամանակ տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակը պահպանելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ սույն կարգադրության 2-րդ կետում նշված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ ապահովել Եվրասիական տնտեսական միության՝ վստահված երրորդ կողմերի եւ ազգային ինտեգրացիոն անցուղիների փոխգործակցությունն ապահովելու համար նախատեսված՝ տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը և իրագործումը 2017-2025 թվականներին:

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության համապատասխան ֆինանսական տարվա բյուջեում Հանձնաժողովի կողմից նախատեսվող միջոցների հաշվին ապահովել նախագծի ֆինանսական ապահովումը:

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 52)

2. Անդամ պետություններում նախագծի իրագործման համար որպես պատասխանատու նշանակել՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ-վերլուծական կենտրոնը.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը.

3. Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամի (նախարարի) ղեկավարությամբ Հանձնաժողովին կից ստեղծել նախագծի իրագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

(3-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 22.05.23 թիվ 52)

4. Սույն կարգադրության 2-րդ կետում նշված լիազորված մարմիններին և կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ղեկավարների տեղակալների (համապատասխան մարմինների և կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց տեղակալների) մակարդակով թեկնածությունները՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝ հաստատել աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը՝ դրանում ընդգրկելով սույն կարգադրության 2-րդ կետում նշված լիազորված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներին:

6. Հանձնաժողովին՝ նախագծի իրագործման արդյունքներով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել անդամ պետություններում տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների արտադրությունների կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

  Հրապարակվել է կայքում 02 հունիսի 2017 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2023, թիվ 52 30.06.2023, թիվ 7
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան