Basic information
Number
N 621-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.417
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
24.10.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
30.10.2006
Effective date
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006386

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 621-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև՝ ծրագիր) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 ծրագրի «Միջազգային ծրագրերով թողարկվող հուշադրամների չափանիշները» 6-րդ կետում ներկայացված աղյուսակի 3-րդ կետի «Որակը» սյունակում «բրիլիանթ անսըրկյուլեյթիդ» բառերը փոխարինել «պրուֆ» բառով,

1.2 ծրագրի «Միջազգային ծրագրերով թողարկվող հուշադրամների չափանիշները» 6-րդ կետում ներկայացված աղյուսակի 7-րդ կետի «Տպաքանակը (հատ)» սյունակում «3000» թիվը փոխարինել «մինչև 5000» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Տ. Սարգսյան


2006 թ. հոկտեմբերի 30
Երևան