Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-431-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2023-04.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «յուրաքանչյուր տեսակի համար» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքում`

1) 9-րդ, 23-րդ, 23.1-ին և 26.1-ին հոդվածները «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն հոդվածների «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

2) 23-րդ հոդվածը «օրենքով սահմանված կարգով և չափով» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.

3) 23.1-ին հոդվածի 3-րդ մասը «ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան՝ էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով:»:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքով նախատեսված լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան՝ լիցենզիան և ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ):»:

 

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի

«17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

                                    

1.

1-ին դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

2.

2-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

3.

3-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

4.

1-ին դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

5.

2-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

6.

1-ին դաս

Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

7.

2-րդ դաս

Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

8.

3-րդ դաս

Շինարարության իրականացում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

9.

1-ին դաս

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

10.

2-րդ դաս

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

11.

1-ին դաս

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

Հ

 

12.

2-րդ դաս

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատվում է Կառավարության որոշմամբ)

ԿՄ

       

Ո

 Հ»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:

 

Հոդված 7. Քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ինն ամիս հետո:

 

Հոդված 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը:

 

Հոդված 9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է՝

1) քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային կարգը.

2) որակավորման hանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն իրականացվում է 9-րդ հոդվածով սահմանված կարգով՝

1) քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմին համապատասխան լիցենզիայի դասակարգման համար հայտ ներկայացնելու միջոցով.

2) հավաստագրվող մասնագետի կողմից լիցենզավորող մարմին համապատասխան կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 11. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հայտերը լիցենզավորող մարմինն ընդունում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգը հաստատելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում նախկինում լիցենզիաների ներդիրներում չընդգրկված մասնագետի՝ ըստ համապատասխան կարգի հավաստագրումն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:

 

Հոդված 13. Սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված վերջնաժամկետից հետո քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումը և մասնագետների հավաստագրումն իրականացվում են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-431-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: