ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.6-րդ կետերով.
«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը.
5.2) համակարգում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները.
5.3) մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը.
5.4) իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ.
5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը.
5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.».
3) 13-րդ կետի «ունեն» բառը փոխարինել «կիրառում են» բառերով, իսկ «լուսանկարահանման և» բառերը՝ «լուսանկարահանման համար նախատեսված» բառերով.
4) 55-րդ կետը «տեղեկատվության պաշտպանության» բառերից առաջ լրացնել «տեղեկատվական անվտանգության ապահովման և» բառերով.
5) 59-րդ կետի «տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական» բառերը փոխարինել «և հեռահաղորդակցական» բառերով.
6) 60-րդ կետի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «բացահայտման և կանխման» բառերը փոխարինել «հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման» բառերով.
2) 5-րդ մասի «Պետական մարմինները և կազմակերպությունները» բառերը փոխարինել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները» բառերով.
3) 6-րդ մասի «օպերատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ)» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
2) 6-րդ մասի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական պաշտպանությունն» բառերը փոխարինել «սոցիալական ապահովությունն» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. դեկտեմբերի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|