Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-426-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.

3) 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝

1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.

2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ).

3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ.

4) հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).

5) քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ):».

2) 3-րդ մասի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.

3) 4-րդ մասի «դատախազ և դատավոր անդամների» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

4) 7-րդ մասի «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

5) 7-րդ մասի 1-ին կետի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ նույն մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն երեք անդամ։».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.

4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:».

4) 5-րդ մասի «4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը՝ «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.

5) 7-րդ մասը «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ինը» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 12-րդ մասը «2.1-ին,» բառից հետո լրացնել «2.2-րդ,» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «քննիչ,» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո՝ «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերով.

2) 17-րդ մասը «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում,» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «դատավոր և դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ և քննիչ» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-426-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան