Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «, առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասի՝
ա. «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը հանել,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով։»։
2) 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3․ Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերը սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով՝ հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 14.4-րդ, 16.1-ին հոդվածներով և սույն մասով նախատեսված առանձնահատկությունները: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ: Սույն մասով սահմանված հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն հոդվածով, 13-րդ և 14.4-րդ հոդվածներով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.4-րդ հոդվածով․
«Հոդված 14.4. | Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը |
1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում և (կամ) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին, որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով։»։
Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերով։
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը |
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով։»։
Հոդված 11. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) հանել հետևյալ տողերը․
ա. |
«Հատուկ քննչական ծառայության պետ |
12.00», |
բ. |
«Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ |
8.50», |
գ |
«Հատուկ քննչական ծառայություն |
|
ՀՔԾ վարչության պետ |
8.00 | |
ՀՔԾ վարչության պետի տեղակալ |
7.50 | |
ՀԿԳ ավագ քննիչ |
7.00 | |
ՀԿԳ քննիչ |
6.00»․ |
2) |
«Գլխավոր դատախազ |
15.00» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |
14.50». |
3) |
«Ինքնավար մարմնի նախագահ |
14.00» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ |
14.00». |
4) «Դատական դեպարտամենտ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«Հակակոռուպցիոն կոմիտե |
||
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ |
8.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
7.75 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ, Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ |
7.50 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ |
7.25 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ |
7.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր |
5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր |
4.50 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական |
5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար |
5.00 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օգնական |
4.50 | |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական |
3.50»: |
(11-րդ հոդվածը լրաց. 24.09.21 ՀՕ-327-Ն)
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը (հիմնական աշխատավարձին և հավելավճարներին, դրանց կառուցվածքին և հաշվարկման կարգին) վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվանից։
(12-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-423-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: