Basic information
Number
ՆԿ-184-Ն
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (09.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1238
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
16.09.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.09.2006
Effective date
09.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների  բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմում`

ա) Ռուբեն ԱՂԳԱՇՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ.

բ) Էդվարդ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ  փոխարեն ընդգրկել Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:

Այդ կապակցությամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն ԱՂԳԱՇՅԱՆ» և «Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ ՉՈՒԲԱՐՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆ» և «Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ ՍԻՄՈՆՅԱՆ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆԿ-184-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation