Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2015-15.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 փետրվարի 2015 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 106 որոշման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա`

1. Հաստատել Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կից ներկայացվող կազմը:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովը նախագահում է Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ):

3. Ուժը կորցրած ճանաչել`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 195 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը և 3-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի փետրվարի 5-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 16 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 202 որոշումը։

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի փետրվարի 24-ի

թիվ 10 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ ՆԱՎԹԻ և ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Հայաստանի Հանրապետությունից

Բաղրամյան
Գարեգին Քաջիկի

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ

Բադալյան
Հայկ Գառնիկի

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետի ժ/պ

Բուդաղյան
Աբգար Յուրիկի

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ

Իսայան
Իոսիֆ Գեորգիի

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Մելքոնյան
Տիգրան Շահենի

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Թադևոսյան
Հրանտ Խաչիկի

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ

Բելառուսի Հանրապետությունից

Եֆիմչիկ
Սերգեյ Պյոտրի

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նավթային, քիմիական և դեղագործական արդյունաբերության վարչության պետի տեղակալ

Զակրեվսկի
Վադիմ Ալեքսանդրի

Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Զորիչ
Անդրեյ Միխայիլի

Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման և արտաքին ներդրումային համագործակցության վարչության պետ

Կրուտոյ
Դմիտրի Նիկոլայի

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Պավլով
Վիտալի Պյոտրի

«Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նախագահի տեղակալ

Ռուդինսկի
Լեոնիդ Իվանի

«Բելտոպգազ» պետական արդյունաբերական միավորման գլխավոր տնօրեն

Ղազախստանի Հանրապետությունից

Բայբազարով
Նուրլան Սերիկի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության տնտեսության ճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրեն

Բորանգալի
Այբեկ Տլեկկաբիլի

«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի գլխավոր տնօրենի խորհրդական

Դուզբաևա
Մեյրամկուլ Ալտինբեկի

Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Ժանտասով
Թեմիրլան Բեկետի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի միասնական տնտեսական տարածքի ձևավորման վարչության ղեկավար

Միրզագալիև
Մագզում Մարատի

Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար

Նուրմագամբետով
Սաուկ Սագադատի

Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության և տնտեսական ինտեգրացիոն գործընթացների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Օտարովա
Այնուր Կենեսի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար

Ռաբայ
Յարոմիր

«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի նավթագազային և էներգետիկ բնագավառների զարգացման դեպարտամենտի տնօրեն

Սուկուրով
Նուրբոլատ Նիկոլայի

Մոսկվա քաղաքում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Սուլթանով
Ռուսլան Սերիկի

«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Չիգամբաև
Դաուր Բատիրովիչ

«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի ծրագրերի կառավարիչ

Յակուպովա
Զիֆա Ռաֆիկի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության հարցերով կոմիտեի ծառայությունների վիճակագրության դեպարտամենտի տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունից

Անտոշին
Վիկտոր Վլադիմիրի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի արդյունահանման ու փոխադրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Աֆոնյաշին
Ալեքսեյ Անատոլիի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Վոլկով
Դենիս Իգորի

Սակագների դաշնային ծառայության գազի և նավթի բնագավառների կարգավորման վարչության պետ

Գոլուբեվ
Վալերի Ալեքսանդրի

«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ

Գոլոմոլզին
Անատոլի Նիկոլայի

Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ

Գրիշանին
Մաքսիմ Սերգեյի

«Տրանսնեֆտ ԲԸ» բաց բաժնետիրական ընկերության առաջին փոխնախագահ

Գրյազնով
Միխայիլ Բորիսի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի վերամշակման դեպարտամենտի տնօրեն

Զոլկին
Նիկիտա Անդրեյի

Դաշնային մաքսային ծառայության դաշնային մաքսային եկամուտների և սակագնային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ

Դիանովա
Նադեժդա Իվանի

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի հսկողության վարչության պետ

Լեբեդինսկայա
Ելենա Վիկտորի

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Լիխաչով
Ալեքսեյ Եվգենիի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ

Մոլոդցով
Կիրիլ Վալենտինի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ

Սավինով
Ալեքսանդր Եգորի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության նավթի և գազի արդյունահանման ու փոխադրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ստեպանովա
Վալերիա Ալեքսեյի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման դեպարտամենտի ռեֆերենտ

Տուրիգին
Սերգեյ Անատոլիի

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի նավթագազային ոլորտի վերլուծության բաժնի պետ

Ղրղզստանի Հանրապետություն

Բեկով Ասկատ Տուրդումամբետի՝

Ղրղզստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության բնական ռեսուրսների քաղաքականության վարչության պետ

Գինկին Սերգեյ Նիկոլայի՝

«Գազպրոմ Ղրղզստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի ժ/պ

Ջումագուլովա

Սալտանատ Մուրատի՝

«Գազպրոմ Ղրղզստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական

Ժումաբաև

Մակսատ Իսկենդերբեկի՝

«Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության պայմանագրերի, վաճառքների և հաշվարկների հարցերով բաժնի պետ

Մինաև

Ալեքսանդր Սերգեյի՝

«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության վառելիքի ապահովման բաժնի առաջատար ինժեներ

Նարբաև

Մեդետբեկ Մանսուրալիևի՝

«Ղրղզստանի նավթագազ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեների ժ/պ

Օրոզալիեև

Տիմուր Էրկինի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության լիցենզավորման, մոնիթորինգի և հսկողության բաժնի վարիչ

Օրոզբաև

Էմիլբեկ Բաատիրալիևի՝

Ղրղզստանի Հանրապետության Էներգետիկայի և արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի բաշխման բաժնի առաջատար մասնագետ

Տերմեչիկովա

Գուլնարա Կուբանիչբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության Էներգետիկայի և արդյունաբերության նախարարության թեթև արդյունաբերության և այլ ճյուղերի բաժնի գլխավոր մասնագետ

Ուսեկով

Նուրդին Նասրեդինի՝

«Էլեկտրական կայաններ» բաց բաժնետիրական ընկերության Էներգիայի իրացման բաժնի արտահանման սեկտորի պետ

Էշնազարով

Նաբի Ասանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երկրաբանության և հանքային ռեսուրսների հարցերով պետական գործակալության երկրաբանության վարչության պետ

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 12.10.15 թիվ 113)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2017, թիվ 84 19.07.2017, թիվ 10
13.12.2016, թիվ 203 15.12.2016, թիվ 10
12.10.2015, թիվ 113 23.10.2015, թիվ 10
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան