ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» 2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-193-Ն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-381-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: