Basic information
Number
N 1123-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.10.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.11.15/27(236)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
04.10.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
04.10.2006
Effective date
05.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 հոկտեմբերի 2006 թվականի N 1123-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Բաղրամյանի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Բաղրամյանի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000425 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Բաղրամյանի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան