«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1504-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԶԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք` Կոտայքի մարզի Զորավանի գյուղական համայնքի ղեկավարի, 2006 թվականի նոյեմբերի 12-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղական համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006 թվականի նոյեմբերի 19-ին կայանալիք` Արարատի մարզի Այգեզարդի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 656525 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` Կոտայքի մարզի Զորավանի, Գեղարքունիքի մարզի Դդմաշենի, Արմավիրի մարզի Շենավանի, Արարատի մարզի Այգեզարդի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԶԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| _______________________________________________________________________ | ||
| NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| _______________________________________________________________________ | ||
| 1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 90000 |
|
այդ թվում՝ |
||
| տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
90000 | |
| 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 25500 |
| 3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
| 4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
| 5. | Գրասենյակային ծախսեր | 3000 |
|
__________________________________________________________________ | ||
| ընդամենը | 124500 | |
| 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (5 x 124500) |
622500 | |
| Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր | ||
|
(6607 ընտրող + 6607 x 0,03) x 5 դրամ |
34025 | |
|
__________________________________________________________________ | ||
| Ընդամենը | 656525 | |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|