Basic information
Number
N 1528-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.10.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.11.2006
Effective date
09.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1528-Ա

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Երևանի Մխիթար Հերացու և Ավետ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կառուցապատման ծրագրի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» N 1627-Ն որոշման և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնված` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում գտնվող լաբորատորիայի և մեխանիկական արտադրամասի մասնաշենքերի իրացման (քանդման) կապակցությամբ փոխհատուցում տալու, ինչպես նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերակառուցման նախապատրաստական (հողային) աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 485-Ն որոշման N 7 հավելվածի 19-րդ տողում նշված գումարից «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնել 162,7 մլն դրամ, որից`

ա) 87,7 մլն դրամը` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում գտնվող լաբորատորիայի և մեխանիկական արտադրամասի մասնաշենքերի իրացման (քանդման) կապակցությամբ փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերակառուցման աշխատանքները մասնակիորեն ֆինանսավորելու համար.

բ) 75,0 մլն դրամը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերակառուցման նախապատրաստական (հողային) աշխատանքներն իրականացնելու համար:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 28
Երևան