Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-306-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝

1) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.2-րդ կետով.

 

«35.2. բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար՝  

բազային տուրքի
40-ապատիկի չափով».

 

2) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.10. բժշկական արտադրատեսակների արտադրության համար՝ տարեկան

 

բազային տուրքի
60-ապատիկի չափով».

 

3) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.11. բժշկական արտադրատեսակների սպասարկման համար՝ տարեկան

 

բազային տուրքի
40-ապատիկի չափով».

 

4) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին կետով.

 

«52.1. բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար՝

 

տարեկան բազային
տուրքի 5-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-306-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: