Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-328-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

              

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

           

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «լիազորությունները» բառից հետո լրացնել «, պատվիրակված գործառույթների իրականացումը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 65-րդ կետով.

«65) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝

ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ,

բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի իմաստով՝ սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված և օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացումն է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում:

3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթն ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:»:

                 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

           

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-328-Ն

                 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: