Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-300-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «համաձայն» բառից հետո լրացնել «՝ նույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ «է» կետով կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր խախտման դեպքի համար՝ երկու հարյուր հազար դրամի չափով.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-300-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: