Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-288-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

   

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

 Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.»:

           

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ.»:

           

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:»։

               

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության 2-րդ կետի «, իսկ անչափահասներին՝ մինչև հինգ օր» բառերը հանել.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն տեղափոխել պատժախուց:»:

       

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

       

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 18

Երևան
ՀՕ-288-Ն

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան