ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին բ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 22.08.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Կ. Կարապետյան 04.09.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին բ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 18.09.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 23.08.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 04.09.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին բ) ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 29.09.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 29.09.2006 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 17.10.2006 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
4. ա) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին բ) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին գ) «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին դ) «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ե) ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին զ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է) ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ը) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 19.10.2006 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
5. Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին |
Կառավարություն 17.10.2006 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
| Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
23 հոկտեմբերի 2006 թվականի, քաղ. Երևան Ն-301-3 |