Basic information
Number
N 1464-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.12.08/29(127) Հոդ.1161
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.10.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.10.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.10.2006
Effective date
09.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1464-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 599-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` 5568.1 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող ու 1903,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 20
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation