Basic information
Number
N 1878-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.11.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.11.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.11.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.11.2005
Effective date
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 1878-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2005 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի և ընտրողների ծանուցագրերը տպագրելու ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաև 2005 թվականին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեի ժամանակ նույնատիպ աշխատանքներն իրականացնելու համար ծախսերը հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 23.030.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 11
Երևան