Basic information
Number
ՆՀ-722
Type
Հրամանագիր
Act type
Ինկորպորացիա (30.04.1998-18.12.2003)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
17.04.1997
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
17.04.1997
Effective date
17.04.1997
Interrupt date
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԻՎԱՆԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական հետազոտությունների անցկացումը կարգավորելու, նրանց բուժման կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, այդ գործում բարեգործական կազմակերպությունների ջանքերը համակարգելու նպատակով, որոշում եմ.

1. Ստեղծել հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահ (համաձայնությամբ)

Արտավազդ Սահակյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի վարիչ:

(1-ին կետը փոփ. 15.08.97 ՆՀ-794, 23.04.98 ՆՀ-20)

2. Հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն և կոնկրետ առաջարկություններ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


17 ապրիլի 1997 թ.
Երևան
ՆՀ-722

Changed acts
Changing Act Corresponding incorporation