Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաև իրավասու պետական մարմնի ղեկավարին․» բառերը փոխարինել «դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին, իսկ նշված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, կասեցնելով նշված ակտի գործողությունը, կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը վերջնականապես լուծում է հարցը․» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 28

Երևան
ՀՕ-248-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան