ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարույթն իրականացնող մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «չի հանվել կամ մարվել» բառերը փոխարինել «չի մարվել կամ վերացվել» բառերով:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետում «քննվող գործերով» բառերը փոխարինել «իրականացվող վարույթներով» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|