Basic information
Number
N 244-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.385
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
29.09.2006
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
29.09.2006
Effective date
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606335


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

29 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 244-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.

1. 2006 թվականից գործողության մեջ դնել.

ա) Խաղաղությանը նվիրված «Խաղաղություն աշխարհին» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը  50 դրամ,  տպաքանակը` 350000 հատ.

բ) Մանրանկարչությանը նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐ. ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ. Անիի մանրանկարչության դպրոց (1211)» մեկ գեղաթերթիկ` սահմանելով անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 60000 հատ:

2. 2006 թվականից գործողության մեջ դնել.

ա) «ԵՎՐՈՊԱ» շարքին նվիրված «Ինտեգրացումը երիտասարդների պատկերացմամբ» երկու նամականիշ` սահմանելով անվանագինը 200 և 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 500000 հատ.

բ) «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA WORLD CUP GERMANY 2006» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 150000 հատ:

3. 2006 թվականից գործողության մեջ դնել.

ա) Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված «1906-1930 ՀԲԸՄ հիմնադիր և առաջին նախագահ. 1851-1930 Պողոս Նուբար, 100-ԱՄՅԱԿ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, 1953-1989 ՀԲԸՄ նախագահ. 1901-1996 Ալեք Մանուկյան, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ» մեկ գեղաթերթիկ երեք նամականիշով` սահմանելով յուրաքանչյուր նամականիշի անվանագինը 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուր նամականիշից 75000 հատ.

բ) Սերգեյ Մերկուրովի ծննդյան 125-ամյակին նվիրված «Սերգեյ Մերկուրով 1881-1952. Մերկը, 1907» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 60000 հատ:

4. 2006 թվականից գործողության մեջ դնել Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 15-ամյակին նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման տասնհինգամյակը» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation