ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասում «հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «Նախաքննության և հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «Նախաքննություն և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 45.6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|