ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մարված կամ հանված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:
Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:
Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «հանված կամ մարված է» բառերը փոխարինել «մարված կամ վերացված է» բառերով:
Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է.1» ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 112-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:
Հոդված 11. Օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական և քրեական գործերի» բառերը փոխարինել «քաղաքացիական գործերով և քրեական վարույթներով» բառերով:
Հոդված 12. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի ամբողջ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|