Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

28 փետրվարի 2017 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 199 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժունուսովա Դանա Բեյսենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Կուրազով Անարխան Տուրետայի՝

Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Դավլետալիև Ազամատ Սալկինբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի Դրամավարկային գործառնությունների վարչության պետ

Ջուսուպով Թիմուր Ջոլչուի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի վարչության անդամ

Սուլայմանբեկովա Ժիլդիզ Սագինալիի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի Վերահսկողության և լիցենզավորման մեթոդաբանության վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մեդինա Ելիզավետա Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի Ֆինանսական շուկաների զարգացման դեպարտամենտի՝ օտարերկրյա կարգավորողների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝

Նենախովա Ելենա Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ֆինանսական ծառայությունների սպառողների և մինորիտար բաժնետերերի իրավունքների պաշտպանության ծառայության ղեկավարի տեղակալ.

 

գ) խորհրդատավական կոմիտեի կազմից հանել Թ.Բ. Ժանտասովին, Բ.Ա. Ումիտբաևին և Լ.Դ. Օրոզբաևային։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան