ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեական հետապնդում իրականացնող» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում «քրեական հետապնդման այլ» բառերը փոխարինել «վարույթի հանրային այլ մասնակիցների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում «հետապնդման» բառը փոխարինել «վարույթն իրականացնող» բառերով:
Հոդված 4. Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մասում «հետապնդման այլ մարմիններին» բառերը փոխարինել «վարույթի հանրային այլ մասնակիցների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: