Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-204-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե. չի կրում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կամ նրա նկատմամբ հայտարարված չէ հետախուզում,»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-204-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: