030.0896.20.07.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ինն անդամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
3. Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ինն անդամից վեցը` կիսամյակը մեկ անգամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
|
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից:
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
|
Հավելված 2 |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
| Գարեգին Չուգասզյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ |
| Նիկոս Գորգուլաս | «ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն |
| Հովիկ Մուսայելյան | «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն |
| Գագիկ Կարապետյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն |
| Սերժ Ադամյան | «Սոլարեն» ՍՊԸ-ի նախագահ |
| Լևոն Պողոսյան | «Մշակ» ՓԲԸ-ի նախագահ |
| Անդրանիկ Հովհաննիսյան | «HPLA» ՍՊԸ-ի տնօրեն |
| Աշոտ Խաչատրյան | «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ |
| Գագիկ էվոյան | «Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն |
| Հակոբ Դուվալյան | «Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն |
| Մանուկ Գևորգյան | «Քրենդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն |
| Վլադիմիր Հակոբյան | «Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Անդրանիկ Ալեքսանյան | «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն |
| Աշոտ Մխիթարյան | «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի տնօրեն |
| Վահրամ Մխիթարյան | «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն |
| Գարիկ Խաչատրյան | «Լինք» ՍՊԸ-ի տնօրեն |
| Կոլյա Հովհաննիսյան | «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն |
| Հարություն Աքելյան | «էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ-ի տնօրեն |
| Մհեր Մարկոսյան | «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն |
| Ժորա Մանուչարյան | «Ինտերնետ» Տելեփրեզենտս» ընկերության նախագահ (ԱՄՆ) |
| Յուրի Շուքուրյան | ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտ |
| Հարություն Արմենյան | Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր |
| Իգոր Մկրտումյան | «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ |
| Սաթենիկ Ավագյան | Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրեն |
| Սամվել Բադալյան | Երևանի պետական համալսարանի լաբորատորիայի վարիչ |
| Ժակլին Կարասլանյան | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ Դիջիթլնեյշնզ» կոնսորցիում ծրագրի ղեկավար (ԱՄՆ) |
| Հովհաննես Ավոյան | «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության նախագահ |
| Գագիկ Հովհաննիսյան | «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Ռոբերտ Աթոյան | «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
| Լարիսա Մինասյան | Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն |
| Արտաշես Ղազախեցյան | «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն։ |
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |