ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածի 3-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 6-րդ մասում «դատախազին քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «նախաքննության մարմին վարույթ նախաձեռնելու» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեական գործ հարուցելու» բառերը փոխարինել «քրեական վարույթ նախաձեռնելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասում «գործերով» բառը փոխարինել «վարույթով» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հնարավորություն» բառից հետո լրացնել «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասում «այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա» բառերով։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|