ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
21 մարտի 2017 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 3-րդ կետին համապատասխան՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Կարայան Խաժակ Համլետի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Բելառուսի Հանրապետությունից` | |
Կանաշ Իգոր Իգորի՝ |
Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Շիբկով Ալեքսանդր Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ վերլուծական կենտրոնի աշխատակից |
Ղազախստանի Հանրապետությունից` | |
Բայգանին Սերիկ Ալպիսբայի՝ |
Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ժախմետովա Ժանատ Զարուբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար |
Ղրղզստանի Հանրապետությունից` | |
Նուրլանով Էմիր Նուրլանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի տեղեկատվական անվտանգության վարչության փորձագետ |
Օմուրալիև Միրլան Ժումաբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից` | |
Կաչանով Օլեգ Յուրիի՝ |
Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման նախագծերի դեպարտամենտի տնօրեն |
բ) նշել հանձնաժողովի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Մինասյան Կարինե Աղասու՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) (հանձնաժողովի նախագահ) |
Խոտկո Ալեքսանդր Նիկոլայի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Նիկողոսյան Նաիրա Ժորայի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Շալաբաև Կայսար Ունլասինի՝ |
Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության «էլեկտրոնային կառավարության» ներքին ուրվագծի նախագծերի վարչության ղեկավար |
Ուսենբաև Ազամատ Ասանգուլի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն |
գ) հանձնաժողովի կազմից հանել Վ.Վ. Կոզլովսկուն, Մ.Յու. Չաշինին, Ա.Ս. Արդաբաևին, Ա.Ա. Այտպերգենովին, Զ.Ա. Բեդելբաևին, Է.Տ. Մամիրկանովին և Ա.Վ. Չերնենկոյին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|