Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, կազմակերպման և գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները և իրավունքները, կառուցվածքը, ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչպես նաև իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության վերահսկողության կարգը:»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «իրականացնելիս» բառից հետո «սույն» բառը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «, քրեական գործով նախնական քննությունը» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը.

3.2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.».

3) 6-րդ կետի «օգնություն ցույց տալը» բառերը փոխարինել «օժանդակությունը» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերության «իրավունքներն» բառը փոխարինել «լիազորություններն» բառով, նույն պարբերությունը «ազատությունների» բառից հետո լրացնել «հարգման և» բառերով, իսկ «, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ» բառերը հանել.

2) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ոստիկանության գործունեությանը միջամտությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում «ոստիկանության վրա դրվող պարտականությունները» բառերը փոխարինել «ոստիկանությանը վերապահվող լիազորությունները» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության «Օրենքով իրեն վերապահված» բառերը փոխարինել «Իր» բառով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:».

3) երրորդ պարբերությունը «սահմաններում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:».

4) վեցերորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունը պարտավոր է ոստիկանության վարչական շենք մուտք գործելու պահից, սակայն ոչ ուշ, քան անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո՝ 3 ժամը լրանալու պահից, ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի, հաղորդակցվել և տեսակցել փաստաբանի հետ և իր ցանկության դեպքում ենթարկվել բժշկական զննման:».

5) վեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունում «միջոցներ են ձեռնարկվում նրանց» բառերը փոխարինել «ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում ձերբակալված անձին» բառերով.

6) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձին իրական հնարավորություն ընձեռել օրենքով նախատեսված դեպքերում օգտվելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալին վերապահված իրավունքներից:»։

 

Հոդված 7. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

 

1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող համակարգերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգի բաղկացուցիչ սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են երեք ամիս:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները տրամադրվում են՝

1) քրեական վարույթն իրականացնող մարմնին.

2) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

3) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները տրամադրվում են միայն վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն ստանալու պարտականությունը կրում է ոստիկանությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց տեսագրությունները տրամադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետներում:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված անձանց կարող են տրամադրվել «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:

8. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ և 2.1-ին կետերի «բերման ենթարկել» բառերը փոխարինել «ներկայացնել» բառով.

2) 2-րդ մասի «դեպքերից» բառը փոխարինել «պատահարներից» բառով.

3) 3-րդ մասի «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերը հանել:

 

Հոդված 9. Օրենքի 10.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «իրավախախտումները,» բառից հետո լրացնել «հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարել ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն, մինչև ոստիկանության վարչական շենք բերելն անհապաղ ազատ արձակել իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերացել է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը,» բառերով, իսկ նույն կետի «բերման ենթարկել հանցանք կամ» բառերը փոխարինել «ներկայացնել հանցանք կամ բերել» բառերով,

բ. 2-րդ կետը «ձեռնարկել» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված» բառերով, իսկ նույն կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «նպատակով» բառով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով այդ մասին հաղորդում ներկայացնել քննիչին կամ դատախազին.»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել գաղտնի քննչական գործողություններ, օժանդակել ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը, պահպանել հանցագործության դեպքի վայրը.»,

ե. 5-րդ կետի «հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից» բառերը փոխարինել «քննությունից» բառով, «, քրեական պատասխանատվությունից,» բառերը՝ «կամ» բառով, իսկ «հափշտակված» բառը՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերով,

զ. 6-րդ կետի «բ» ենթակետի «, դատից,» բառը փոխարինել «կամ» բառով, «հափշտակված» բառը փոխարինել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» բառերով, իսկ «գ» ենթակետի «պետական և հասարակական մարմինների» բառերը՝ «պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների» բառերով,

է. 7-րդ կետի «ա» ենթակետի «պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները» բառերը փոխարինել «հանրային ծառայողներին և այլ պաշտոնատար անձանց՝ օրենքով նախատեսված իրենց լիազորությունները» բառերով, «այդ անձանց» բառերը փոխարինել «նրանց» բառով, իսկ «պաշտոնեական գործունեության» բառերը՝ «լիազորությունների» բառով, «բ» ենթակետի «պետական իշխանության դեմ ուղղված ծանր» բառերը հանել, «անվտանգությանն» բառը փոխարինել «անվտանգության ապահովմանն» բառերով, «դ» ենթակետի «պաշտոնեական պարտականությունները կատարելիս» բառերը փոխարինել «կանոնադրական գործառույթներն իրականացնելիս» բառերով, «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «ընթացք» բառից հետո «, պահպանել հանցագործության դեպքի վայրը» բառերը հանել.

3) 3-րդ մասի «Ոստիկանությունն իրականացնում է» բառերը փոխարինել «Ոստիկանությունը կրում է» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մարմիններ» բառը փոխարինել «մարմիններին» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս

 

1. Ոստիկանությունը պարտավոր է՝

1) կատարել`

ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն և դրանց հետևանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները,

բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները,

գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.

3) օժանդակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս.

4) աջակցել քննիչին ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս.

5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս:»:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնել տվյալ վայրից.».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը.».

2) 2-րդ մասի 1-ին կետի «կասկածանքի բավարար հիմքերի» բառերը փոխարինել «անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» բառերով, իսկ «բերման ենթարկելու» բառերը՝ «ձերբակալել» բառով.

3) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի իմաստով՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝

1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին՝ որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:

Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաև նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա ևս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն և այլն):»:

 

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետի «բերման ենթարկված,» և «, հանցագործության կատարման մեջ մեղադրվող» բառերը հանել,

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալված անձին ուղարկելու կամ տեղափոխելու բժշկական հաստատություն՝ նրա օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է ենթադրյալ հանցագործության փաստն արձանագրելու համար.

4) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա անձանց հետապնդելիս, դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ, ինչպես նաև անձանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող վտանգի դեպքում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, եթե հետապնդվող նպատակներին հնարավոր չէ հասնել այլ՝ անձի անձնական կյանքի պաշտպանության իրավունքին և սեփականության իրավունքին նվազ միջամտությամբ:

Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:

Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցում է դատախազին.»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) առերևույթ հանցագործության առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ դատավարական գործողություններ.»,

ե. 6.2-րդ կետի չորրորդ պարբերության «հիմքով քրեական» բառերից հետո «գործի» բառը հանել, «քրեական գործով» բառերը փոխարինել «ինքնությունը» բառով, իսկ «նույնացվում է քրեական» բառերից հետո «գործի» բառը՝ «վարույթի» բառով.

2) 2-րդ մասի «օպերատիվ-հետախուզական և այլ» բառերը հանել, իսկ նույն մասը «վերապահված» բառից հետո լրացնել «այլ» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետի «հասցնել» բառը փոխարինել «տեղափոխել» բառով.

2) 1-ին մասի 5-րդ կետը «անձանցից» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետի «քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ» բառերը փոխարինել «ապացուցողական կամ վարութային այլ գործողություններ» բառերով.

2) 4-րդ մասի՝

ա. «բացառությամբ» բառից հետո «գաղտնի» բառը հանել,

բ. «միջոցառումների» բառից հետո լրացնել «և գաղտնի քննչական գործողությունների» բառերով.

3) 7-րդ մասը «օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) վերահսկողություն իրականացնելու զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ.

2) անցկացնելու զենքի զննություն՝ առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավելու և ոչնչացնելու հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը.

3) ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնելու իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում և այդպիսի առարկաների առգրավում:»:

 

Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածի «ձեռք բերված գույք,» բառերից հետո «առարկաներ,» բառը հանել:

 

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ձերբակալելիս» բառից հետո լրացնել «և հայտնաբերելիս» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«Ոստիկանությունն իրականացնում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Պրոբացիայի ծառայությունից ստացված՝ պրոբացիայի շահառուին հայտնաբերելու կամ Պրոբացիայի ծառայությանն աջակցելու մասին պահանջները:»:

 

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունն իրավունք ունի՝

1) հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ հանցագործություն կատարած զինծառայողներին, կատարելու դրան ուղեկցող անձնական խուզարկություն և այդ մասին անհապաղ հայտնելու իրավասու դատախազին.

2) օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալելու զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում փոխանցելու իրավասու մարմնին:»:

 

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «հանցագործության հետ» բառերը փոխարինել «հանցագործությանն» բառով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից» բառերը փոխարինել «քննությունից» բառով:

 

Հոդված 22. Օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի «պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված պատասխանատվություն» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասը «հրամանով» բառից հետո լրացնել «, հանձնարարությամբ» բառով, նույն մասը «կարգադրություն» բառից հետո՝ «, հանձնարարություն» բառով, իսկ «հրամանը» բառից հետո՝ «, հանձնարարությունը» բառով:

 

Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «գործունեության» բառից հետո լրացնել «նկատմամբ» բառով, իսկ «վերահսկողությունը» բառից հետո՝ « և հսկողությունը» բառերով.

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության և հետաքննության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:».

3) հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 25. Օրենքի 42.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-172-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: