Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-154-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          

Օ Ր Ե Ն Ք Ը

        

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

           

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                  

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «տեսակները,» բառից հետո լրացնել «քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձնահատկությունները,» բառերով:

              

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությունից,» բառից հետո լրացնել «սույն օրենքից,» բառերով, իսկ նույն մասի «օրենքներից,» բառից հետո «սույն օրենքից,» բառերը հանել:

           

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      

«Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

              

1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն:»:

       

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «բացահայտումը, կանխումը և խափանումը» բառերը փոխարինել «կանխումը, խափանումը և բացահայտումը» բառերով.

2) 2-րդ կետի «հանցագործությունը» բառը փոխարինել «հանցագործություն» բառով.

3) 3-րդ կետը «քրեական պատասխանատվությունից» բառերից հետո լրացնել «և պատժից» բառերով.

4) 8-րդ կետը «նախապատրաստվող» բառից հետո լրացնել «, կատարվող կամ կատարված» բառերով:

         

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրի «հետևանքով» բառը փոխարինել «արդյունքում» բառով, իսկ «հրապարակայնությունը» բառը` «հասանելիությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը:».

3) 2-րդ մասի «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը» բառերով, իսկ նույն մասը «մերժվում է,» բառերից հետո լրացնել «եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:».

5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

        

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը «մարմինների,» բառից հետո լրացնել «դրանց» բառով:

           

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «իրականացնելու» բառից հետո լրացնել «և քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննություն կատարելու» բառերով.

2) 2-րդ մասը «իրականացումը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացումը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Քրեական վարույթի ընթացքում կատարվող հետաքննության շրջանակներում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների հարաբերությունները վարույթն իրականացնող քննիչի, հսկող դատախազի և վերադաս դատախազի հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:

           

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «նախատեսված» բառից հետո լրացնել «թվային, այդ թվում՝» բառերով, իսկ նույն մասի «խոսակցությունների» բառը փոխարինել «հաղորդակցության» բառով.

2) 4-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «թվային, այդ թվում՝» բառերով, իսկ նույն մասի «խոսակցությունների» բառը փոխարինել «հաղորդակցության» բառով:

            

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «հատուցումով» բառը փոխարինել «հատուցմամբ» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

            

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կատարել դատախազի, քննիչի` քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված՝ իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.»:

          

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. «Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում» բառերը փոխարինել «Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով,

բ. 11-րդ կետի «փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» բառերը փոխարինել «և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում» բառերով,

գ. 12-րդ կետի «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» բառերը փոխարինել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» բառերով,

դ. 15-րդ կետի «ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում» բառերը փոխարինել «ֆինանսական գործարքների վերահսկում» բառերով.

2) 6-րդ մասի «համակարգի նախնական կալանքի վայրերում և ուղղիչ աշխատանքային» բառերը հանել.

 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքով առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառմանը վերաբերող կարգավորումները կիրառելի են նույնանուն գաղտնի քննչական գործողության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգավորում նախատեսված չէ:»:

          

 Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա իրերի և փաստաթղթերի զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:»:

              

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արտաքին դիտումը առանց բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է բաց տարածությունում կամ հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում՝ տեսաձայնագրման, տեսագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:»:

            

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:»:

          

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց՝ տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ:»:

            

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          

«Հոդված 25.

Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը

              

1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ` դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»:

              

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

               

«Հոդված 26. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը

           

1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է:

2. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են`

1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը.

2) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը, համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը (յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել հաղորդակցվողի ինքնությունը):

3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»:

           

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            

 «Հոդված 29. Ֆինանսական գործարքների վերահսկումը

            

1. Ֆինանսական գործարքների վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող` անձի ֆինանսական գործարքների գաղտնի դիտարկումն է:

2. Բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել սույն միջոցառման կատարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները:»:

            

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            

«Հոդված 30. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

             

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:

2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ և 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսաձայնագրումն անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:»:

            

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հեռախոսային խոսակցությունների» բառերը փոխարինել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ և միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:».

4) 4-րդ մասի «երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ» բառերը փոխարինել «երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և» բառերով, իսկ նույն մասի «ձեռքբերումն» բառը՝ «ձեռքբերումը ողջամտորեն» բառերով.

5) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասի՝

ա. «փաստաբանի» բառից հետո լրացնել «, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:»:

            

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                       

«Հոդված 32. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը».
                      

2) 1-ին մասի՝

ա. «Հեռախոսային խոսակցությունների» բառերը փոխարինել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության» բառերով,

բ. «հեռախոսային խոսակցության վերահսկում» բառերը փոխարինել «տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն» բառերով,

գ. 1-ին մասը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ» բառերով.

3) 2-րդ մասի՝

ա. «սույն հոդվածով» բառերը փոխարինել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» բառերով,

բ. ամբողջ տեքստում «միջոցառումների» բառը փոխարինել «միջոցառման» բառով,

գ. «կատարման կամ» բառերից հետո լրացնել «վտանգել» բառով,

դ. «բնապահպանական» բառից հետո «անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա» բառերը փոխարինել «անվտանգությունը,» բառով,

ե. «սույն հոդվածով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «, սույն հոդվածով նախատեսված կարգով,» բառերով,

զ. «վարչությանը» բառը փոխարինել «վարչություն» բառով,

է. «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով.

4) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման:».

5) 4-րդ մասը «կտրվածքով» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառով:

            

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «իրականացման» բառից հետո լրացնել «կամ դրանց ժամկետի երկարաձգման» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:».

2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառման անցկացումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Եթե դատարանը թույլ չի տալիս շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:»:

               

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն» բառերով.

2) 2-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն» բառերով.

3) 2-րդ մասի «մարմինների ղեկավարները պարտավոր են» բառերը փոխարինել «մարմնի ղեկավարը պարտավոր է» բառերով:

              

Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «միջոցառումներն անցկացվում են» բառերը փոխարինել «միջոցառումն անցկացվում է» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման որոշում կայացնելու հիմք են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ դատախազի գրավոր հանձնարարությունը, քննիչի` քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:»:

            

Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետի «հետևանքով» բառը փոխարինել «արդյունքում» բառով.

2) 2-րդ մասի «նաև այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որը (որոնք) լսվելու է (են)» բառերը փոխարինել «հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ:».

4) 8-րդ մասի «հնարավոր են» բառերը փոխարինել «վտանգել» բառով, «անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ» բառերը՝ «անվտանգությունը» բառով, իսկ նույն մասից հանել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման, ինչպես նաև» բառերը:

       

Հոդված 26. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «չեն հանդիսանում ապացույցներ» բառերը փոխարինել «չեն կարող օգտագործվել» բառերով:

          

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երկու ամիսը չգերազանցող ժամկետով:»:

              

Հոդված 28. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «արդյունքների» բառից հետո լրացնել «ամրագրումը և» բառերով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող պաշտոնատար անձի, միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները և պաշտոնները արձանագրության մեջ կարող են չնշվել, եթե դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները կամ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների, քրեական վարույթն իրականացնող կամ այլ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով՝ օրենքով իրենց վերապահված որոշակի լիազորության իրականացման համար:».

5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

                

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-154-Ն

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան